ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

Ասում են...

Ասում են...
14.02.2014 | 02:04

...թե Սասուն Միքայելյանի ու Նիկոլ Փաշինյանի քայլը` չմասնակցել մարտի 1-ին հրավիրված ՀԱԿ-ի հանրահավաքին և ողջ գիշերն անցկացնել Մյասնիկյանի արձանի մոտ, հիշեցում է Տեր-Պետրոսյանին, ով մարտի 1-ին այդպես էլ չմիացավ իրեն սպասող ցուցարարներին, որպեսզի չվտանգի իրեն, վտանգելով այլոց կյանքը: Մյասնիկյանի «մոտ» գիշերն անցկացնողների երկրորդ մեսիջն էլ այն է, որ իրենց թիմը, ի տարբերություն ՀԱԿ-ի, երբեք չի խաղալու մարտի 1-ին ամենաշատ «շոր» ստացած ԲՀԿ-ի, նրա առաջնորդի ու նրանց ականջների հետևում երևացող Քոչարյանի խաղը:

Դիտվել է՝ 1897

Մեկնաբանություններ